« Մեր հողերի շուրջ 30-ամյա օկուպացիայի ընթացքում օտարերկրյա սուբյեկտների մասնակցությամբ բնական ռեսուրսների, այդ թվում՝ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոլոգիային »։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների երրորդ բարձր մակարդակի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ հայկական կողմի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելով։ Ադրբեջանի նախագահը հավելել է, թե « այդ հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտների զգալի մասն օրինականացվել է միջազգային ֆինանսական ուղիներով »։ «Թվային զարգացումը, հատկապես՝ արհեստական բանականության արագ տարածումը, կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, պայմաններ է ստեղծում կոռուպցիայի նոր ձևերի ի հայտ գալու և թվային ֆինանսական գործիքների չարաշահման համար։ Համապատասխան իրավապահ մարմինների կողմից ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներուժի արդյունավետ օգտագործումն առանձնահատուկ կարևորություն ունի նման հանցագործությունների կանխարգելման և արդյունավետ քննության համար»,- նշվում է նրա ուղերձում։ Ալիևի հայտարարություններն ուշագրավ են հատկապես միջազգային կառույցների ու լրատվամիջոցների կողմից արված բազմաթիվ հետաքննությունների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն գործունեության հետ կապված։ Մասնավորապես, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը ( OCCRP ) բազմիցս անդրադարձել է Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին՝ հրապարակելով կոռուպցիոն մեծ հետաքննություններ։ 2012թ-ին Իլհամ Ալիևը ճանաչվել է OCCRP -ի «Տարվա մարդ» (կամ տարվա ամենակոռումպացված գործիչ)՝ դառնալով պատմության մեջ առաջինը, ով արժանացել է այդ տիտղոսին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
«Մեր հողերի շուրջ 30-ամյա օկուպացիայի ընթացքում օտարերկրյա սուբյեկտների մասնակցությամբ բնական ռեսուրսների, այդ թվում՝ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոլոգիային»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների երրորդ բարձր մակարդակի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ հայկական կողմի հասցեին կեղծ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ալիևի պահանջով ոչինչ չի արվում․ Սրբուհի Գալյան
Factor.am / 17 minutes ago

Նոր Սահմանադրությամբ ԱԺ-ն պետք է թույլատրի Զինված ուժերի՝ ՀՀ-ից դուրս կիրառումը․ Սրբուհի Գալյան
Factor.am / 18 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
Factor.am / 6 hours ago
Related coverage

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 28.10.2026
Shant News / 2 hours ago

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 4 hours ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 4 hours ago