Երևանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերն իր ելույթում անդրադարձավ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու, տնտեսական կապերն ակտիվացնելու և տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու Սլովենիայի պատրաստակամությանը։ Կայզերը նախ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին COP17 համաժողովը Հայաստանում հյուրընկալելու նախաձեռնության համար՝ նկատելով, որ «առանց մեղուների չկա կենսաբազմազանություն»։ Նա շեշտեց, որ արտգործնախարարությունների միջև ստորագրված քաղաքական երկխոսության ընդլայնման հուշագիրը պետք է կյանքի կոչվի գործնական քայլերով. «Մենք պետք է պարզապես անցնենք գործի, որպեսզի թվերն էլ ավելի ակնառու դառնան։ Լավ քաղաքական հարաբերությունները պետք է վերածվեն կոնկրետ տնտեսական հնարավորությունների»,- նշեց նա։ Ներկայացնելով Սլովենիայի տնտեսական ներուժը (որտեղ արտադրանքի շուրջ 80%-ն արտահանվում է)՝ պատվիրակության ղեկավարը Հայաստանին առաջարկեց օգտվել Սլովենիայի լոգիստիկ առավելություններից։ Մասնավորապես նշվեց Կոպերի նավահանգստի հնարավորությունը, «որը կարող է ծառայել որպես հարմարավետ տրանսպորտային հանգույց՝ հայկական ապրանքները դեպի ԵՄ միասնական շուկա, Եվրագոտի և Շենգենյան գոտի արտահանելու համար»։ Որպես համագործակցության առաջնահերթ ուղղություններ առանձնացվեցին մի քանիսը։ Տնտեսություն և արդյունաբերություն․ Դեղագործություն, էներգետիկա, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավիացիա, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքներ։ Պաշտպանություն և անվտանգություն․ Քննարկվեցին պաշտպանական և երկակի նշանակության տեխնոլոգիաների ոլորտում հնարավորությունները։ Ընդգծվեց, որ առանց անվտանգության անհնար է տնտեսական բարգավաճում։ Զբոսաշրջություն․ Չնայած ուղիղ չվերթների բացակայությանը՝ կողմերը նշեցին, որ նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան։ Կրթություն և գիտություն․ Ողջունվեց Սլովենիայի Մարիբորի համալսարանի և հայաստանյան 5 բուհերի միջև հաստատված գործընկերությունը։ Բացի այդ, ըստ նախարարների, հայ դիվանագետները շարունակելու են մասնակցել Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակում անցկացվող դիվանագիտական սեմինարներին։ Մարդասիրական ծրագրեր և աջակցություն երեխաներին․ Սլովենիայի ներկայացուցիչը հայտնեց, որ մեծ ուշադրություն են դարձնում պատերազմից տուժած հայ երեխաների և նրանց ծնողների հոգեսոցիալական և առողջապահական վերականգնման ծրագրերին։ Նա վստահեցրեց, որ անձամբ հետևողական է լինելու, որպեսզի այս ծրագիրն էլ ավելի արդյունավետ շարունակվի նաև առաջիկա տարիներին՝ ընդհուպ մինչև 2027 թվականը։ Ելույթում շեշտվեց նաև Սլովենիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման երկխոսությանը և Հայաստանի տնտեսական ու ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին՝ սլովենացի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ աճող մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում՝ հիմնված միջազգային իրավունքի և փոխադարձ հարգանքի վրա։ «Միջազգային իրավունքն այն հիմքն է, որի վրա մենք կարող ենք կառուցել գործակցությունը։ Այլընտրանքը լինելու է քաոսը, ինչը ոչ ոք չի ցանկանում։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի խաղաղության գործընթացին և հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- իր խոսքը եզրափակեց Կայզերը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ռոզա Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
Factor.am / 28 minutes ago

Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան
Factor.am / 31 minutes ago

Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին
Factor.am / 31 minutes ago
Related coverage

Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ է ձեզնից, որ էդ տարածքներն ականազերծվեն, նոր հանձնվեն Ադրբեջանին
24TV / 24News / 16 minutes ago

Սա Վազգենի վրեժն է․ Փաշինյանը պետք է հայելու մեջ նայի․ ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար
Noyan Tapan TV / 17 minutes ago

Պարոն նախարար, ասեցիք՝ մոտ օրերս կլինի, բայց արդեն 40 օր անցել ա փոխհատուցման գումարները չեն վճարվել
A1plus / 20 minutes ago

Պարոն նախարար, ասեցիք՝ մոտ օրերս կլինի, բայց արդեն 40 օր անցել ա փոխհատուցման գումարները չեն վճարվել (տեսանյութ)
A1plus / 20 minutes ago