ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Նախարարության տվյալներով՝ երկու բնակավայրերն էլ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։ՌԴ ԶՈւ-ն էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություն է խոցել Խարկովի մարզում. ՊՆԲացի այդ, ՌԴ զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նախարարությունը պարզաբանել է, որ գործողությանը օպերատիվ–մարտավարական ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռային զորքեր ու հրետանի է ներգրավվել։Պաշտպանության նախարարության տվյալներով` հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստներին, անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահման օբյեկտներին, ինչպես նաև ուկրաինական ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ ԶՈւ–ն ազատագրել է Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը. ՊՆ
Երկու բնակավայրերն էլ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Пентагон представил Трампу варианты действий по Ирану — СМИ
Sputnik Armenia / 36 minutes ago

Хуситы заявили об атаках на НПЗ и аэропорты Саудовской Аравии
Sputnik Armenia / 57 minutes ago

Власти "мягко стелют", но референдум в любом случае опасен для Армении: Суренянц
Sputnik Armenia / 1 hour ago

Ռուսաստանը չէր ցանկանա Բալթիկ ծովում Հորմուզի իրադրությանը նման իրավիճակ․ Պուտին
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար
168 Jham / 9 minutes ago

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի
168 Jham / 29 minutes ago

Ֆրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները
168 Jham / 38 minutes ago

Իրանը հայտնել է պատերազմների բնույթի փոփոխության ֆոնին ռազմավարական ենթակառուցվածքներին սպառնացող նոր վտանգների մասին
168 Jham / 46 minutes ago