ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը չէր ցանկանա, որ Բալթիկ ծովում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին Հորմուզի նեղուցում է, բայց սադրանքներին կպատասխանի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Նա համոզված է, որ եթե բանը հասնի Եվրոպայի հետ Ռուսաստանի պատերազմին, ապա դրանում հաղթողներ չեն լինի։ Պուտինի խոսքով՝ Եվրամիության առաջնորդները մինչ օրս չեն հասել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը և դժվար թե հասնեն դրան մինչև 2030 թվականը։ՌԴ նախագահի խոսքով՝ Բալթիկ ծովում ստեղծված իրավիճակը քննարկվել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ զրույցի ընթացքում, որը կայացել էր վերջիններիս նախաձեռնությամբ։