ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Նախարարության տվյալներով՝ երկու բնակավայրերն էլ ակտիվ մարտական ​​գործողությունների ընթացքում գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։ՌԴ ԶՈւ-ն էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություն է խոցել Խարկովի մարզում. ՊՆԲացի այդ, ՌԴ զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նախարարությունը պարզաբանել է, որ գործողությանը օպերատիվ–մարտավարական ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռային զորքեր ու հրետանի է ներգրավվել։Պաշտպանության նախարարության տվյալներով` հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստներին, անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահման օբյեկտներին, ինչպես նաև ուկրաինական ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։