Ազգային ժողովում «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխությունների վավերացման նախագծի քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ ոչ միայն քննարկվող փաստաթղթին, այլև իշխանության արտաքին քաղաքականությանը և պատգամավորների ծառայողական գործուղումներին։ Նա հղում արեց ԱԺ կայքում հրապարակվող նախագահի որոշումներին և կարգադրություններին՝ հայտարարելով․ «Երբ որ նայում ենք Ազգային ժողովի կայքի Ազգային ժողովի նախագահ բաժնի «Որոշումներ և կարգադրություններ» ենթաբաժինը, ապա «Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից մեր տպավորությունը մինչ օրս ոչ միայն չի փոխվում, այլ շարունակում է հաստատուն մնալ»։ Ղազարյանը ելույթի հաջորդ հատվածում անդրադարձավ արտերկրում ՀՀ քաղաքացիների աշխատանքի հնարավորություններին և կառավարության արտաքին քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է մտահոգ լինի այն հարցով, թե ինչ պայմաններում են Հայաստանի քաղաքացիները կարողանալու շարունակել աշխատել այլ երկրներում։ Այս համատեքստում նա հիշեցրեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ հայտարարությունները, Գերմանիայից ՀՀ քաղաքացիների արտաքսումները և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում իրականացված ձերբակալությունները։ Ղազարյանը հատկապես առանձնացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ պնդելով, որ կառավարության վարած քաղաքականությունը կարող է խնդիրներ ստեղծել այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիների համար․ «Այն քաղաքականությունը, որը հիմա վարում է Հայաստանի կառավարությունը, արտաքին քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, վտանգի տակ է դնում մեր տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների առհասարակ այդ երկրում աշխատելու և իր վաստակած միջոցները որպես մասնավոր տրանսֆերներ մեր երկիր ուղարկելու հնարավորությունը: Այնպես որ այս կառավարության պայմաններում ցանկացած փաստաթուղթ իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում»։ Պատգամավորի ելույթից հետո նիստը նախագահողը վերադարձավ գործուղումների վերաբերյալ նրա քննադատությանը և դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Նա հայտարարեց, որ եթե խմբակցությունը համարում է, որ իր պատգամավորները չպետք է Ազգային ժողովի անունից գործուղումների մեկնեն, խմբակցության ղեկավարը կարող է այդ մասին պաշտոնապես տեղեկացնել իրեն։ «Եթե «Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ խմբակցության պատգամավորներին պետք չէ, որպեսզի ես գործուղումների ուղարկեմ, կարող է խմբակցության ղեկավարը ինձ դիմել նամակով, և այսուհետ որևէ անդամ «Ուժեղ Հայաստան» խմբակցության Ազգային ժողովի անունից որևէ գործուղման չի մեկնի․․․ Եթե դա պաշտոնական դիրքորոշումն է խմբակցության, սպասում եմ նամակի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարից»,- ասաց Ռուբինյանը։ Մամրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Factor.am / 11 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Factor.am / 26 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 40 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան
Factor.am / 40 minutes ago
Related coverage

Վարչապետի ելույթն արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը
Hetq / 11 minutes ago

Ֆրանսիայում «Mirage 2000» կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայազգի օդաչու Անդրանիկ Սարգսյանը
Alpha News / 14 minutes ago

Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․Արաղչի
ABC Media / 14 minutes ago

Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago