Պատերազմի օրերին Արմենի ընտանիքը՝ մոր՝ Էմմայի հետ, դուրս էին եկել Աղավնոյից։ Հետո նորից վերադարձան այնտեղ։ Մայրն ասում էր․ «Ամուսնուս ու որդիներիս կառուցած ու որդուս արյան գնով պահած տունը չեմ կարող թողնել թուրքին ու մինչև վերջին շունչը պետք է ապրեմ իմ գյուղում ու իմ տանը»։