Արցախից տեղահանված և սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց դրամական օգնության տրամադրումը կերկարաձգվի մինչև 2027 թվականի հուլիս ամիսը։ Սակայն 2027 թվականի ապրիլ ամսից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել։ Նախկին 30,000 դրամի փոխարեն կսահմանվի ամսական 15 000 դրամ՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացելու է Աշխատանքի և բերեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ հիմնավորման՝ 2026թ․ սեպտեմբեր ամսվա համար աջակցություն է ստացել 45 800 անձ, ամսական ֆինանսավորման չափը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Իսկ նույն շահառուների թվի դեպքում ՀՀ պետական բյուջեից 2027թ․ առաջին եռամսյակում 4.2 մլրդ դրամ կպահանջվի։ Իսկ հաջորդ եռամսյակում շահառուների թվի պահպանման, սակայն աջակցության չափի 15 000 դրամ տրամադրելու պարագայում եռամսյակի ծախսը կկազմի շուրջ 2.06 մլրդ դրամ, այսինքն՝ 2027թ․ առաջին 6 ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական կանխատեսման չափը կկազմի 6.26 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության 2025 թվականի որոշման շրջանակներում աջակցություն ստացող ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 8500 ընտանիք, միջին ամսական ֆինանսավորում՝ 498 մլն․ դրամ։ 2027թ․ հուլիսից ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշմամբ տրամադրվող աջակցության դադարեցման պարագայում, կարիքավոր ընտանքիներին աջակցության հնարավոր շահառուների թիվը կարող է ավելանալ առավելագույնը 1000-ով՝ հաշվի առնելով և այս միջոցառմանը դիմողներից առաջին միջոցառման շահառու լինելու պատճառով մերժում ստացածների թիվը՝ 300, և առաջին միջոցառման շահառու ընտանիքներում աշխատող անդամների եկամուտները: Կանխատեսվող կարիքավոր ընտանքիների թիվը 2027 թվականի երկրորդ կիսամյակում կկազմի շուրջ 9500 ընտանիք, ֆինանսավորման չափը՝ ամսական շուրջ 557 մլն դրամ, իսկ տարեկան կանխատեսվող ծախս՝ 6․3 մլրդ դրամ։ Այսպիսով սոցիալական աջակցության 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման պարագայում 2027 թվականի համար կանխատեսվող ֆինանասական չափը կկազմի շուրջ 12․6 մլրդ․ դրամ, որը նախատեսվել է 2027 թվականի ՀՀ պետական բյուջեով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախցիներին տրվող աջակցության չափը կնվազեցվի
Արցախցիներին տրվող աջակցության չափը կնվազեցվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Կոտայքի մարզպետը կնշանակվի վաղը
A1plus / 26 minutes ago

Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին
A1plus / 27 minutes ago

Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին (տեսանյութ)
A1plus / 27 minutes ago

39 միլիոն 750 հազար դրամ՝ սնանկության գործերով կառավարիչներին
A1plus / 43 minutes ago
Related coverage

Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Factor.am / 14 minutes ago

«Որտե՞ղ խոսենք մեր հողի մասին». արցախցիների երգն ու բողոքը՝ COP17-ի աստիճաններին
Azatutyun / 38 minutes ago

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում
Shant News / 52 minutes ago

Անդրանիկ Քոչարյանը հուշել է 44-օրյայում պարտության համար բանակի և Փաշինյանի պատասխանատվության «գոտիները»
168 Jham / 1 hour ago