Հերթական անգամ տեսնում ենք այն բորշը, որը եփել է կառավարությունը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ «Արտաքին առևտրի հետ կապված ստեղծվել է արտաքին առևտրի նախարարություն, բայց զեկուցում է էկոնոմիկայի նախարարը։ Եթե էկոնոմիկայի նախարարը պետք է զեկուցի Արաբական Միացյալ Էմիրությունների համաձայնագրի մասին և պատասխանի արտաքին առևտրի վիճակագրության վերաբերյալ հարցերին, ապա ինչո՞ւ է ստեղծվել արտաքին առևտրի նախարարությունը»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով՝ իշխանությունները հստակ չեն տարանջատել պետական գերատեսչությունների գործառույթները։ Խաչատրյանը նաև անդրադարձել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին՝ նշելով, որ TRIPP նախագծի տնտեսական ազդեցության վերաբերյալ հարցերին պատասխաններ չեն հնչել։ The post Կառավարությունը «բորշ է եփել» արտաքին առևտրի հարցում․ Արթուր Խաչատրյան appeared first on Alphanews .