ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային յայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստովանութիւնն այն մասին, որ Իսլամաբադի համաձայնութեանը երբեք չի հաւատացել եւ այն ժամանակի կորուստ է համարում, եւս մէկ անգամ բացայայտում է Վաշինգտոնի վերաբերմունքը ստանձնած պարտաւորութիւնների նկատմամբ։ Բաղային «X»-ում հրապարակած գրառմամբ նշել է, որ ԱՄՆ-ի կողմից միջազգային պարտաւորութիւնների խախտումը նոր երեւոյթ չէ, սակայն անընդունելի է, որ եւրոպական երկրներն ու Վաշինգտոնին արդարացնողները շարունակեն պաշտպանել այդ գործելակերպը եւ ԱՄՆ-ին ազատել պատասխանատւութիւնից։ Նա ընդգծել է, որ պարտաւորութիւնների խախտումը չի կարելի արդարացնել, իսկ միջազգային իրաւունքին վերաբերւել ընտրողաբար։