Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը դրական է գնահատել Ռուսաստան կատարած այցի արդիւնքները նշելով, որ բնական գազի եւ էներգետիկայի ոլորտներում քննարկումներ են անցկացւել, եւ ձեռք են բերւել կարեւոր փոխըմբռնումներ։ Երեքշաբթի երեկոյեան, Մոսկւայից Թեհրան մեկնելուց առաջ, Փեզեշքիանը ԻՌՆԱ-ի թղթակցին յայտնել է, որ Գազ արտահանող երկրների ֆորումի 8-րդ գագաթնաժողովը յաջող աւարտ է ունեցել։ Նա նաեւ առանձնացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Կատարի էմիրի հետ հանդիպումները։ Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպմանը քննարկւել են երկկողմ համագործակցութեան տարբեր ուղղութիւններ նաւթի, գազի, տրանսպորտի, գիւղատնտեսութեան, արդիւնաբերութեան եւ անվտանգութեան ոլորտներում։ Ռուսական կողմի հաղորդմամբ հանդիպմանը Պուտինը նշել է, որ 2026 թւականի առաջին ութ ամիսներին ռուս-իրանական առեւտրաշրջանառութիւնն աճել է 10.4 տոկոսով։ Նա նաեւ անդրադարձել է Բուշեհրի ատոմակայանի կառուցման ընթացքին։ Մերձաւոր Արեւելքի իրավիճակը Ռուսաստանի նախագահը մտահոգիչ է բնութագրել, յոյս յայտնելով, որ զարգացումները կը ստանան դրական ընթացք։ Փեզեշքիանն իր հերթին իր գոհունակութիւնն է յայտնել ռուսական կողմին՝ քաղաքական ու տնտեսական աջակցութեան համար, ընդգծելով, որ Իրանը, Ռուսաստանը եւ այլ ինքնիշխան քաղաքականութիւն վարող երկրներ կարող են համատեղ աշխատել տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղութեամբ առանց ԱՄՆ-ի միջամտութեան։ «Գազ արտահանող երկրների ֆորումի» գագաթնաժողովին մասնակցել են անդամ 12 երկրների ղեկավարները։ Ֆորումի օրակարգում՝ բնական գազի համաշխարհային շուկայի զարգացումներն էին, արտահանող երկրների համագործակցութիւնը եւ էներգետիկ անվտանգութեան հարցերը։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Տեղի է ունեցել Փեզեշքիան-Պուտին հանդիպում

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
Related coverage
No related coverage from other sources yet.