Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ: Հայաստանում որպես «կանաչ» տնտեսությունների և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից՝ Ակբա բանկն իր գործունեության ամբողջ ընթացքում բացառել է այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական էական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Բանկում իրականացվող գործարքների շուրջ 90%-ն այսօր կատարվում է բանկի թվային ուղիներով, որի շնորհիվ Ակբա բանկը նվազեցնում է նաև իր գործունեության բնապահպանական հետքը՝ խնայելով թուղթ և կրճատելով մասնաճյուղեր այցելելու շրջանակում CO ₂ -ի արտանետումները։ «Ակբան իր գործունեության ընթացքում գործնական քայլերով մշտապես նպաստել է թե՛ կենսաբազմազանության, թե՛ շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Ակբա բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են եղել կայուն զարգացմանը, բնության պահպանությանը, Հայաստանի տարբեր համայնքների և հատկապես սահմանամերձ համայնքների զարգացմանը։ Հատկանշական է, որ այդ ծրագրերի իրականացման շրջանակում շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց Ակբա բանկի աշխատակիցները։ Վերջին տարիների ընթացքում Ակբա բանկի և մեր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ Հայաստանի տարբեր շրջաններում»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը: «2011թ.-ից Ակբա բանկում ներդրված է չֆինանսավորվող ոլորտների ցանկ, ըստ որի՝ Ակբա բանկը չի ֆինանսավորում այնպիսի գործողություններ, որոնք անշրջելի կամ մեծ վնաս ունեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա։ Միևնույն ժամանակ՝ Ակբա բանկն աջակցում է այնպիսի ընկերություններին ու նախաձեռնություններին, որոնք նպաստում են կենսաբազմազանության զարգացմանը կամ պահպանությանը։ Այս բոլոր գործողություններին զուգահեռ՝ Ակբա բանկն իր Կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2035թ.-ը նպատակ ունի հասնել զուտ զրոյական արտանետումներին»,- նշել է Ակբա բանկի Կայուն զարգացման բաժնի ղեկավար Օհան Ալվանդյանը։ Ակբան հրապարակել է նաև բանկի Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ (Գ)
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն են հրավիրել ու հարցաքննել․ ինչ մանրամասներ է հայտնում փաստաբանը
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն են հրավիրել ու հարցաքննել․ ինչ մանրամասներ է հայտնում փաստաբանը
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում ես՝ ինձ հետ ուղարկես բե՞րդ․ Վարդան Ղուկասյանին թույլ չեն տալիս խոսել
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Ուզում ես՝ ինձ հետ ուղարկես բե՞րդ․ Վարդան Ղուկասյանին թույլ չեն տալիս խոսել
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago
Related coverage

Ո՞ւր են անհետանում ձեր հաճախորդները. մարքեթինգային սխալներ, որոնք նվազեցնում են վաճառքները
Armenian Business News (ABNews) / 11 minutes ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ
24TV / 24News / 15 minutes ago

Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Factor.am / 27 minutes ago

Դատարանը մերժել է Հայրիկյանի բուժման համար հատկացված 20.5 մլն դրամը փոխհատուցելու՝ Դատախազության պահանջը
Hetq / 43 minutes ago