ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը 97 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացմանը։Այն կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։ Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում: Համաձայնագրի հիմնական նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև ծառայությունների առևտուրն ու ներդրումային գործընթացները։Փաստաթղթով փոխադարձաբար կվերացվեն ծառայությունների մատուցման և ներդրումների ոլորտում առկա արգելքները՝ բարձրացնելով տնտեսական գործունեության արդյունավետությունը:Նախարարի համոզմամբ` համաձայնագիրը նպաստելու է հայկական բիզնեսի համար Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ–ի նոր շուկաների բացահայտմանն ու հասանելիությանը:Ի դեպ, ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ԱՄԷ ապրանքների արտահանման ծախսերի 50%–ը. խոսքն ավիացիոն կերոսինի ծախսերի մասին է։Պապոյանը նաև հայտարարեց, որ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը 2026 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին աճել է մոտ 30%–ով։Այդ առումով, ըստ նրա` ՀՀ–ԱՄԷ տնտեսական հարաբերությունների համար 2026 թվականը լավագույն տարին է եղել, երբ արտահանումը հասել է մոտ 130 մլն դոլարի և, խոսքը վերաբերել է հայկական ծագման ապրանքներին, այլ ոչ թե վերարտահանմանը։Ի դեպ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ սա լավ համաձայնագիր է, և իրենք կողմ են քվեարկելու։