Հունահռոմեական ոճի ըմբշիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար, քանի որ շատերն են դրան սպասել, շատ մարդկանց օգնությամբ է այս ամեն ինչը եղել: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանքիքին ու բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են: Մրցավայր մեկնալուց առաջ ասել էի, որ այս անգամ ավելի սառնասիրտ ու ավելի հանգիստ եմ լինելու: Այս անգամ ես այլ մտքեր չունեի և դուրս էի գալիս իմ գործն անելու: Կարծում եմ՝ դրանով տարբերվեց այս առաջնությունը: Եզրափակիչից առաջ էլ շատ հանգսիտ էի և կարողացա չեղարկել կողմնակի մտքերը»,- ՀԸՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Կարեն Ասլանյանը (63 կգ): Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին` նվաճելով Հայաստանի առաջին մեդալը։ Եզրափակիչի ճանապարհին Կարեն Ասլանյանը չորս հաղթանակ էր տարել ժամանակից շուտ` պայքարից դուրս թողնելով մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0), ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0) և Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոնդ Նազարյանին (12:4): Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 10 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալակիր էր դարձել Գևորգ Թադևոսյանը (87 կգ): Երեք հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում պարտվեց Սլավիկ Գալստյանը (67 կգ) ևս գոտեմարտել էր բրոնզե մեդալի համար, սակայն 6:10 հաշվով պարտվել էր օլիմպիական չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին: Դավիթ Եղիազարյան Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Factor.am / 22 minutes ago

Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 36 minutes ago

Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 46 minutes ago

Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում
Factor.am / 46 minutes ago
Related coverage

Արման Ծառուկյանը պահպանել է տեղը դասակարգման աղյուսակում
Shant News / 20 minutes ago

Ազատ ոճային Վազգեն Թևանյանը աշխարհի առաջնության եզրափակչում է
Aravot / 31 minutes ago

Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
A1plus / 51 minutes ago

Ալինա Չարաևան դուրս է եկել Valle d’Aosta Ladies Open-ի քառորդ եզրափակիչ
Shant News / 1 hour ago