«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Factor TV -ի եթերում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, Ազգային ժողովում ծեծկռտուքին, ընդդիմության ռազմավարությանը, նոր Սահմանադրության տեքստում ՀՀ Անկախության հռչակագրին հղման շուրջ ստեղծված իրավիճակին։ Որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ (նա հարցազրույցի սկզբում հստակեցնում է՝ «մենք ոչ թե Ուժեղ Հայաստան դաշինքի մաս ենք կազմել, այլ աջակցել ենք»)՝ նա քննադատության է ենթարկել և՛ իշխանությանը, և՛ խորհրդարանական ընդդիմության գործելաոճը։ Անդրադառնալով խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև պարբերաբար տեղի ունեցող միջադեպերին՝ Չալաբյանը նշել է. «Այս ազգային ժողովի պես անբարեկիրթ, այս ազգային ժողովի պես սադրիչ, խառնակիչ ազգային ժողով ես նույնիսկ դժվարանում եմ մեր պատմության մեջ հիշել»։ Ըստ նրա՝ ընտրողները պատգամավորներին մանդատ չեն տվել նման վարքագիծ դրսևորելու համար։ Չալաբյանը խորհրդարանական ընդդիմության համար տեսնում է գործողությունների երկու տրամաբանական սցենար. կա՛մ ընդհանրապես չգնալ ԱԺ, կա՛մ գնալու դեպքում խիստ հիմնավորված հակադրվել իշխանությանը՝ «չտրվելով սադրանքներին»։ «Եթե դուք նիստերին մասնակցում եք և նիստը վերածվում է նրան, ինչ-որ վերածվում է, ես կարծում եմ, որ մեր բոլորի համար սա խայտառակություն է: Որովհետև ես փորձում եմ այս ամեն ինչին նայել մեր միջին վիճակագրական քաղաքացու աչքերով, որը նայում է, որ իր ազգային էլիտան… փողոցի խուժանի մակարդակի է իջնում պարզապես»,- ընդգծել է բանախոսը։ Խոսելով ԱԺ-ում սեփական օրակարգ թելադրելու անկարողության մասին՝ նա նկատել է, որ ընդդիմությունը պետք է կարողանա սեփական օրակարգը պարտադրել իշխանությանը։ Նա նշել է, որ եթե դա ԱԺ-ի ընդդիմությանը չհաջողվի, իրենք կփորձեն քաղաքական օրակարգ ձևավորել ԱԺ-ից դուրս։ Չալաբյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ՀՀ Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նոր նախագծից դուրս թողնելու իշխանության մոտեցմանը՝ կոչ անելով համախմբվել հենց այս փաստաթղթի պաշտպանության շուրջ։ «Միակ կոնկրետ խնդիրը, որի շուրջը, այո, համախմբումն անհրաժեշտ է՝ անկախ նույնիսկ քաղաքական նախապատվություններից, դա Անկախության հռչակագրի պաշտպանությունն է»,- հայտարարել է նա։ Նրա կարծիքով հռչակագրից հրաժարվելը կործանարար իրավական հետևանքներ կունենա պետության համար. «Հայաստանի Հանրապետությունը իր իրավանախորդից՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից հսկայական քանակությամբ սեփականություն է, գույք է ստացել։ Այդ Անկախության հռչակագիրը հիմնավորում է, թե ինչու ենք մենք այդ գույքի տերերը: Եթե մենք Անկախության հռչակագիրը իրավազրկում ենք… Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, իրավական լեգիտիմության հիմքը ո՞րն է»։ Ըստ Չալաբյանի՝ Սահմանադրությունը փոխելու իշխանության ձգտումը ոչ այլ ինչ է, քան «պրիմիտիվ շանտաժ» և Ադրբեջանի պարտադրանքների կատարում։ Պատասխանելով իր մասնակցությամբ հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը՝ ՌԴ-ի դեսպանատան աշխատակիցների հետ և հարուցված քրեական գործի մասին հարցին, Չալաբյանը հերքել է, թե դա կապ ունի ընտրակաշառքի կամ մարդկանց գումարով հանրահավաքի բերելու հետ։ Նա պարզաբանել է, որ խոսակցությունը վերաբերել է Ռուսաստանից Հայաստան քվեարկության գալ ցանկացող քաղաքացիների ճանապարհածախսը հոգալուն։ «Բացարձակ ընտրակաշառքի մասին չի»,- պնդել է նա՝ հավելելով, որ իրենք նպատակ են ունեցել աջակցել, որպեսզի առավելագույն թվով մարդիկ կարողանան գալ և քվեարկել, մինչդեռ իշխող կուսակցությունը, նրա խոսքով, օրինակ՝ Գավառում «42 000 ընտրողից 10 000-ին զրկել է ընտրական իրավունքից՝ ՔՊ-ի ընդունած հակասահմանադրական օրենքի պատճառով»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, Ազգային ժողովում ծեծկռտուքին, ընդդիմության ռազմավարությանը, նոր Սահմանադրության տեքստում ՀՀ Անկախության հռչակագրին հղման շուրջ ստեղծված իրավիճակին։ Որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ (նա հարցազրույցի սկզբում հստակեցնում է՝ «մենք ոչ թե Ուժեղ Հայաստան դաշինքի մաս ենք կազմել, այլ աջակցել ենք»)՝ նա քննադատության է ենթարկել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 12 minutes ago

Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով
Factor.am / 22 minutes ago

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Factor.am / 23 minutes ago
Related coverage

Решение о выходе из ЕАЭС должен принимать народ Армении – без эмоциональных фраз Пашиняна: Беляков
Alpha News / 7 minutes ago

9 ամսում կիրառվել է 270 կարգապահական տույժ. ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ
168 Jham / 11 minutes ago

Ամոթ և զայրույթ. մարդիկ խուլիգանություն են անվանում ԱԺ-ում տեղի ունեցած կատաղի բախումը
5TV Armenia / 12 minutes ago

ՀՀ ղեկավարի արձագանքը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին իրականությունից դուրս մի երևույթ էր. Խաչատրյան
5TV Armenia / 13 minutes ago