ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։Երեխաներից ամենափոքրը` 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» ԲԿ–ում, որտեղից սակայն որևէ տեղեկություն չտրամադրեցին փոքրիկի առողջական վիճակի մասին` հղում անելով բժշկական գաղտնիքին։Հիշեցնենք, որ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։