Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն, որի հաղորդագրությունը՝ ստորեւ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդի մեթոդներին, տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և իրավապահ համակարգում իրականացվող ընթացիկ բարեփոխումներին: Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով տեխնոլոգիական նորագույն լուծումների և առաջադեմ մեթոդաբանության կիրառման կարևորությունը հանցավորության դեմ պայքարում: Վիկտոր Ավիլան իր հերթին ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը: Լուսանկարը՝ ՔԿ-ի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Armenian Parliament Ratifies "Board of Peace" Charter to Bolster Regional Diplomacy
Hetq / 30 minutes ago

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է տարածաշրջանում «կարճ, բայց ինտենսիվ ռազմագործողության» մասին
Hetq / 31 minutes ago

Թրամփը հույս ունի շուտով հանդիպել Պուտինի ու Զելենսկու հետ
Hetq / 35 minutes ago

Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարարի» ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
Hetq / 43 minutes ago
Related coverage

ԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարի
168 Jham / 13 minutes ago

ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 14 minutes ago

15 տրիլիոն դոլար․ Հայաստանի թաքնված հարստությունը․ ո՞ւմ գրպանն են գնում միլիարդները
Noyan Tapan TV / 14 minutes ago

Մեր խոսույթում ես ուզում եմ՝ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհերը. Արփինե Սարգսյան
Aravot / 16 minutes ago