Հոկտեմբերի 28-ի գիշերը Լիպեցկի մարզում հրթիռային վտանգ է հայտարարվել։ «Թշնամին փորձում է հարձակվել Լիպեցկի արդյունաբերական ենթակառուցվածքների վրա։ Ընթանում է զանգվածային հարձակման հետմղումը», — հայտնել է «Ռադար Լիպեցկ» ալիքը։ Ավելի ուշ ալիքում տեղեկություն է հայտնվել Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատում (ՆԼՄԿ) բռնկված հրդեհի մասին։ Ուկրաինական Exilenova+ մշտադիտարկման ալիքը հաստատել է ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհը՝ նշելով, որ «Պանցիր» ՀՕՊ համակարգը կարող էր բաց թողնել օդային թիրախը։ Լիպեցկի մարզի ղեկավար Իգոր Արտամոնովը հարձակումը և դրա հետևանքները չի մեկնաբանել։ ՆԼՄԿ-ն Ռուսաստանի խոշորագույն պողպատաձուլական գործարանն է և աշխարհի 20 խոշորագույնների թվում է։ Այն կարող է տարեկան արտադրել 17 մլն տոննա հեղուկ պողպատ։ Մինչ այդ ձեռնարկությունը հարձակման էր ենթարկվել այս տարվա հուլիսին։ Հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան հրթիռային վտանգ է հայտարարել նաև Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։ Ավելի ուշ նա հայտնել է, որ մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ «ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով Նովոմոսկովսկում վնասվել են բազմաբնակարան բնակելի շենք, առանձնատներ և հարակից արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները», — նշել է Միլյաևը։ Նա հավելել է, որ տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ Exilenova+-ի տվյալներով՝ Նովոմոսկովսկում հարձակման թիրախը եղել է «Ազոտ» քիմիական գործարանը, որը մտնում է «ԵվրոԽիմ» խմբի մեջ և Ռուսաստանում ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Մասնավորապես, այն արտադրում է ամոնիակ, ամոնիումի նիտրատ, միզանյութ և մեթանոլ, որոնք օգտագործվում են զինամթերքի արտադրության մեջ։ Հոկտեմբերի 24-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սամարայի մարզի «Տոլյատտիկաուչուկ» խոշոր նավթաքիմիական ձեռնարկության վրա։ «Տատնեֆտին» պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել, իսկ իշխանությունները փակել են դրա հարակից փողոցները։ Հարվածի տակ է հայտնվել նաև Տոլյատիի ջերմաէլեկտրակենտրոնը, ինչի հետևանքով քաղաքի բնակիչների մոտ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումներ են սկսվել։ «Տոլյատտիկաուչուկն» արտադրում է մոնոմերներ, ածխաջրածնային ֆրակցիաներ և ավտոմոբիլային բենզինի հավելանյութեր, իսկ գործարանի արտադրած սինթետիկ կաուչուկներն օգտագործվում են տակտիկական և բալիստիկ հրթիռների համար պինդ հրթիռային վառելիքի արտադրության մեջ։ Սեպտեմբերի 12-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին նաև Տոլյատիի «ԿույբիշևԱզոտ» ձեռնարկությանը, որն արտադրում է ամոնիումի նիտրատ, ամոնիակ և նոսր ազոտական թթու։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին Տուլայի մարզում
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենի կրակոցների գործով կա կալանավորված․ ինչ կապ ունեն իշխանական շրջանակների հետ
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Դավթաշենի կրակոցների գործով կա կալանավորված․ ինչ կապ ունեն իշխանական շրջանակների հետ
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Ինչ որոշում ունի ՔՊ-ն Ստեփանավան համայանքի հետ կապված
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago
Related coverage

«Ես Ձեզ մեծագույն հաճույքով հեռացնելու եմ դահլիճից, դանդաղ», «Անցնենք գործի»
News.am / 4 minutes ago

Ադրբեջանից բենզինի ներարկումը որ պայմանագրի հիման վրա է եղել. Էդգար Ղազարյանի հարցին պատասխան չկար
Pastinfo / 4 minutes ago

Двум заведущим кафедр Ереванского госуниверситета избрана мера пресечения
Sputnik Armenia / 5 minutes ago

Լուրեր 13:00 | | 28.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago