Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։ Գյումրու դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է իր հիմնադրման 161-ամյակը։ Ակտիվ ստեղծագործական ընթացք, նոր պրեմիերաներ, Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված ռեժիսորներ. թատրոնը տարեկան հյուրընկալում է տասնյակ հազարավոր հանդիսատեսի, որոնցից մոտ 32.000-ը երեխաներ են։ Մշակութային ակտիվ կյանքին զուգահեռ թատրոնում տարիներ շարունակ առկա էր ենթակառուցվածքների խնդիր․ հանդիսատեսի համար նախատեսված սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 25-26 տարի առաջ։ Ֆասթ Բանկի նախաձեռնությամբ այս թատերաշրջանում թատրոնն իր հանդիսատեսին կընդունի ամբողջովին վերանորոգված և արդիականացված ենթակառուցվածքներով: Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը կարևորել է մասնավոր ընկերությունների ներդրումը հատկապես մարզերի մշակութային օջախներում․ «Սա առաջին դեպքն է, երբ մենք չենք դիմել մասնավորին, մասնավորն է եկել ու առաջարկել: Մենք շատ շնորհակալ ենք և շատ ենք կարևորում, որովհետև հատկապես մարզերում շատ կարիք կա նման ներդրման պետական սեկտորում», – ասել է նա: Բանկի նախաձեռնության շնորհիվ Գյումրու թատրոնի հազարավոր այցելուներ այսուհետ ապահովված կլինեն ժամանակակից ու արժանապատիվ պայմաններով, ինչը ևս մեկ քայլ առաջ է մարզերում համաչափ զարգացում և հարմարավետ միջավայր ձևավորելու ճանապարհին։ Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում : Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Բարեկամ չունե՞ք, որ խոպանա գնացել, հիմա նա Կրեմլի ագե՞նտ ա․ հարց՝ Սարիկ Մինասյանին
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Բաղրամյանում ընտրություններին ընդառաջ․ համայնքային հողերի վաճառքի շուրջ հարցեր՝ Շանթ Առաքելյանի հասցեին
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք էլ ունեք սուբյեկտ, որ ընտանիքի անդամներին լողափերում նկարումա․ Նարեկ Կարապետյան
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարողա էդ մարդուց քիչ բան մնա․ Կարապետյանը զայրացավ
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago
Related coverage

Բանկից միլիոններ են գողացել #abcmedia #երկու_բառով
ABC Media / 14 minutes ago

Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 16 minutes ago
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
Factor.am / 42 minutes ago

ՌԴ-ի հետ մեր առևտուրը նվազել ա, որովհետև ՀՀ-ն 15,2 անգամ քիչ մոնիտոր և պրոյեկտոր է արտահանել ՌԴ
A1plus / 1 hour ago