Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն նրա հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող գործողություններին»,- պարզաբանել է Բորդյուժան։ Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ քայլը կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա կազմակերպությունը պետք է հեռացնի նրան իր կազմից։ «Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարներ չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ խոսենք, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ ոչ դուրս գալ, ոչ աշխատել, չմասնակցել և չցանկանալ մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- կարծում է Բորդյուժան։ Ներկայումս ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է կազմակերպությանը իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև նման կարգավիճակ նախատեսված չէ ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Դրանից հետո Հայաստանը դադարեցրել է նաև անդամավճարների վճարումը։ The post Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Պետք չէ քանդել եղածը, պետք է օգտվել նոր հնարավորություններից․ Գագիկ Ծառուկյան
Alpha News / 42 minutes ago

Ընտանեկան բռնության մասին հարցը գերքաղաքականացվեց․ Աննա Գրիգորյան
Alpha News / 53 minutes ago

Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան
Alpha News / 1 hour ago

Սուտ եք տարածել, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Վարդևանյանը՝ ՔՊ-ին
Alpha News / 1 hour ago
Related coverage

ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 8 minutes ago

Չեմ հավատում ձեզ. Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ական կին պատգամավորներին
Panorama / 8 minutes ago

ՈւՂԻՂ.Միրզոյանի և Սլովենիայի նախարարի միջև հանդիպում. փաստաթղթի ստորագրում և համատեղ մամուլի ասուլիս
News.am / 8 minutes ago

Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
24TV / 24News / 9 minutes ago