Այս շատ կարևոր և զգայուն հարցը գերքաղաքականացվեց և, մեծ հաշվով, կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ։ Այս մասին ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին։ «Դա բացասական հետևանք ունեցավ օրենքի նախագծի բովանդակության վրա։ Սա ցավալի արձանագրում է»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ օրենքը գործում է դեռևս 2017 թվականից, իսկ նախագծի հեղինակներն առաջարկել են լրացումներ և ավելի խիստ պատիժներ սահմանելու տարբերակներ։ The post Ընտանեկան բռնության մասին հարցը գերքաղաքականացվեց․ Աննա Գրիգորյան appeared first on Alphanews .