ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Գյումրի քաղաքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին ավարտական փուլում է Գորկու փողոցի միջին նորոգումը։ Այստեղ այսօր ավարտվել է ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրումը։ Առաջիկայում փողոցը նաև կգծանշվի։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Գյումրու Մուշ թաղամասում նույնպես երթևեկամասի վերին շերտի ֆրեզավորմամբ մեկնարկել են աշխատանքները։ Միջին նորոգման շրջանակում այս տարի ասֆալտապատվել են նաև Գյումրու Շահումյան, Կիրակոսյան փողոցները, Անկախության, Շիրազի և Չերազի փողոցների հատվածները։ Աշխատանքների հսկողությունը կատարվում է Ճանապարհային դեպարտամենտի ինժեներների կողմից։