Արդարադատության նախարարությունը կազմակերպել է ապրանքային նշաններում և ֆիրմային անվանումներում սպառողներին մոլորության մեջ գցող բառերի օգտագործմանն առնչվող խնդիրների վերաբերյալ քննարկում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ Արդարադատության նախարարություն ներկայացրած գրությամբ բարձրացված՝ ֆիրմային անվանումներում «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերի կամ դրանց «էկո», «բիո» և այլ կրճատ ձևերի օգտագործմանն ու գրանցմանն առնչվող խնդիրները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի շրջանառության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների կողմից նշված բառերի օգտագործման օրենսդրական սահմանափակումներին, որոնց համաձայն՝ դրանց կիրառումը ֆիրմային անվանումներում թույլատրելի է համապատասխան հավաստման (սերտիֆիկատի) առկայության դեպքում։ Նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն անդրադարձել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից առանց համապատասխան սերտիֆիկատի նշված բառերը պարունակող ֆիրմային անվանումների սկզբնական գրանցման և օգտագործման սահմանափակումներին և խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցներին։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է խնդրի համակարգային բնույթը, անդրադարձել Հանձնաժողովի կողմից բացահայտված դեպքերին՝ առաջարկելով բացառել նման խախտումների ռիսկերն ու դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ նաև ապրանքային նշանների գրանցման գործընթացում։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարել համակարգային գործողություններ՝ ապրանքային նշանների ու ֆիրմային անվանումների գրանցման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման և սպառողներին մոլորեցնող գործողությունների կանխման նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության և «ԷԿՈԳԼՈԲ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ։ —00—ՍՊ The post Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 3 hours ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 3 hours ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 3 hours ago

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
24TV / 24News / 3 hours ago
Related coverage

ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 16 minutes ago

ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը
Aravot / 52 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 53 minutes ago

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago