Եվրոպացի առաջնորդները զանգահարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելու» համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ մինչև վերջ Եվրոպան հրաժարվում էր Ռուսաստանի հետ շփումներից, իսկ այժմ սկսել է խոսել դրանք վերականգնելու մասին։ Լավրովի գնահատմամբ՝ Նյու Յորքում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ընթացքում վերջինս նոր առաջարկներ չի ներկայացրել․ նա կրկին մեղադրել է Ռուսաստանին ագրեսիայի մեջ և պահանջել դադարեցնել այն։ Այսօր Նորվեգիայի վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը սեփական նախաձեռնությամբ զրուցել են Պուտինի հետ։ Լավրովը նշել է, որ դեռ չի լսել զրույցի ձայնագրությունը, սակայն կասկածում է, որ կողմերն ինչ-որ նոր բան են քննարկել։ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ դիրքորոշումներով է Եվրոպան ցանկանում մասնակցել բանակցություններին», — նշել է Լավրովը։ —00—ՍՊ The post Եվրոպացի առաջնորդները զանգահարում են Պուտինին՝ բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելու համար․ Լավրով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպացի առաջնորդները զանգահարում են Պուտինին՝ բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելու համար․ Լավրով

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 17 minutes ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 21 minutes ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 29 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

Հոկտեմբերի 27․ օր, երբ գնդակահարվեց Հայաստանի ինքնիշխանության ձգտումը
Noyan Tapan TV / 11 minutes ago

Բաքուն շարունակելու է սրել իրավիճակը և հատել նոր կարմիր գծեր
Noyan Tapan TV / 11 minutes ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 14 minutes ago

Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիից դուրս լռության ռեժիմի ընդլայնման մասին
Shant News / 15 minutes ago