Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր խնդիրներն առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է աշխատենք բազմաբևեռ աշխարհի ձևավորման ուղղությամբ, որը շահավետ կլինի բոլորիս համար։ Դա մեզ հնարավորություն կտա համագործակցել ձեզ և մյուս երկրների հետ, որոնք ցանկանում են պահպանել իրենց անկախությունն ու ազատությունը։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրներն առանց ԱՄՆ-ի միջամտության։ Մենք ինքներս կարող ենք լուծել բոլոր խնդիրները։ Պետք չէ հույս դնել ամերիկյան օգնության վրա»,- ընդգծել է Փեզեշքիանը։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ինքնուրույն աջակցել միմյանց բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, անվտանգությունն ու մարդասիրական օգնությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 28.10.2026
Shant News / 42 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 1 hour ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 2 hours ago

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով թռչունների համար կարանտինային սահմանափակումներ են մտցվել
Shant News / 2 hours ago
Related coverage

Արարատ Միրզոյանի և Տոնե Կայզերի համատեղ մամուլի ասուլիսը․ՈՒՂԻՂ
Armenpress / 17 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
168 Jham / 17 minutes ago

Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
Hetq / 26 minutes ago

Էդ ո՞նց եղավ, որ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ ՀՀ-ի համար
Pastinfo / 28 minutes ago