«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և՛ կաշառք տվող է, և՛ կաշառք վերցնող։ Այդ հարցում նրանք լուրջ առաջընթաց ունեն։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքներին ու տարածվող ձայնագրություններին։ Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց քայլերով ու հրապարակվող տեսագրություններով փորձում են վարկաբեկել ընդդիմադիր ուժերին և չեզոքացնել սեփական ապօրինությունները։ Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք նման հրապարակումները չեն ազդում իրենց վարկանիշի վրա, Սամվել Կարապետյանը նշել է․ «Անպայման ազդում է, դրա համար էլ իրենք դա անում են։ Կաշառք բաժանող միակ ուժը ՔՊ-ն է, իսկ իրենք իրենց այդ քայլերով պարզապես փորձում են չեզոքացնել իրենց տված կաշառքները»։ The post ՔՊ-ն և՛ կաշառք տվող է, և՛ կաշառք վերցնող. Սամվել Կարապետյան appeared first on Alphanews .