Մենք TRIPP ծրագրի մասին գիտենք այն, որ Իլհամ Ալիևը պահանջել է Հայաստանից անխոչընդոտ կապ։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։ Վարդանյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մարտի 4-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում նշել էր, թե Հայաստանը Իրանի տարածքով անցնող ճանապարհի համար առաջարկել է նույնական ռեժիմ, սակայն Ադրբեջանը պահանջել է անխոչընդոտ ճանապարհ։ Արդյունքում, ըստ պատգամավորի, Իրանի տարածքով անցնող ճանապարհի համար նույնական ռեժիմ չի սահմանվել, մինչդեռ փաստաթղթում ամրագրված է Հայաստանի պարտավորությունը՝ ապահովելու անխոչընդոտ ռեժիմ։ Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ եթե անգամ սա համարվի զիջում, ապա այն առնվազն չպետք է լինի միակողմանի։ Սակայն, ըստ նրա, չկա որևէ փաստաթուղթ, որը կերաշխավորի Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ նույնատիպ ռեժիմի կիրառումը։ «Մեզ ասում են՝ «ոչ, փաստաթուղթ չկա, ու դրա կարիքն էլ չկա»։ Ասում են, թե օգոստոսի 8-ի փաստաթղթով Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն՝ Հայաստանին տալով փոխադարձ առավելություններ։ Բայց եթե Ադրբեջանի համար օգոստոսի 8-ի փաստաթուղթը բավարար է, ինչո՞ւ է մեզ համար պարտադիր, որ մենք դետալային ստորագրենք մեր պարտավորությունների տակ, իսկ Ադրբեջանի համար մնա անորոշ արտահայտություն, որի նկարագրությունը որևէ տեղ չկա»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։ The post Մենք TRIPP-ի մասին գիտենք այն, որ Ալիևը պահանջել է անխոչընդոտ կապ. Քրիստինե Վարդանյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մենք TRIPP-ի մասին գիտենք այն, որ Ալիևը պահանջել է անխոչընդոտ կապ. Քրիստինե Վարդանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Փաշինյանը փորձում է օգուտ քաղել թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, բայց պարտվելու վտանգի տակ է․ Բորիս Շմելյով
Alpha News / 17 minutes ago

Пашинян пытается получить выгоду и от России, и от Запада, но рискует проиграть: Борис Шмелёв
Alpha News / 32 minutes ago

Ռելսերը վերականգնվող ռեսուրս են․ Արցախն ու հազարավոր տղաներին կարո՞ղ եք վերականգնել. Քրիստինե Վարդանյան
Alpha News / 1 hour ago

Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին.Լեզվակռիվ ԱԺ-ում. alphanewsroom 27.10.2026
Alpha News / 1 hour ago
Related coverage

Հարցազրույց Խոսրով Հարությունյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 20 minutes ago

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶՆԻՎ ՉԷ ԱՆԳԱՄ ԵՄ-Ի ՀԵՏ․ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
168 Jham / 32 minutes ago

Ձայն Բազմաց | Եթե Փաշինյանն իշխանության չլիներ, ՔՊ-ն համայնքներում այդքան ձայն կհավաքե՞ր
Yerkir / 32 minutes ago

Նեթանյահուն հայտարարել է, որ իր հակառակորդները փորձում են «գողանալ» խորհրդարանական ընտրությունները
24TV / 24News / 34 minutes ago