ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Օրյոլի գործարանին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: Այս մասին հայտնել է Օրյոլի մարզպետ Անդրեյ Կլիչկովը:Կլիչկովի խոսքով` յոթ մարդ դեռ բուժվում է մարզային հիվանդանոցում։Տարածաշրջանի ղեկավարը հոկտեմբերի 23–ին հայտնել էր Օրյոլի Սովետսկի շրջանի քաղաքացիական գործարանի վրա հրթիռային հարձակման մասին: Զոհվել էր չորս մարդ, 19-ը վիրավորվել էին: Եվս մեկ մարդ համարվում էր անհետ կորած: Կլիչկովի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն ձեռնարկության վրա հարձակվել է ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռների կիրառմամբ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։