Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկական ոսկե և բրոնզե մեդալով ավարտեց մրցելույթը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում։ Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար։ Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 6:10 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, իսկ Գևորգ Թադևոսյանը 4:1 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովից։ Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Կարեն Ասլանյանը (63 կգ), որը կարիերայում առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի: Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան
Factor.am / 14 minutes ago

Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
Factor.am / 25 minutes ago

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Factor.am / 38 minutes ago

«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Factor.am / 47 minutes ago
Related coverage

Հայկական ոգի, ֆրանսիական ոսկի․ Ալեն Պողոսյանի ուղին դեպի ֆուտբոլային բարձունքներ
Alpha News / 29 minutes ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
A1plus / 58 minutes ago

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 1 hour ago

France Football-ի գլխավոր խմբագիրը բացահայտել է՝ ում պատճառով Յամալը չնվաճեց Ոսկե գնդակը
168 Jham / 1 hour ago