Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում: Գործընթացը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին և կտևի մինչև դեկտեմբերի 28-ը: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.25%։ Արժեկտրոնների վճարումը կկատարվի կիսամյակային պարբերականությամբ։ Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ : Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ (Գ)