«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը համոզված է, որ իշխանությունը արտահերթ ընտրությունների չի գնա: «Ինքը, որ դնես գլխին, գնդակահարես՝ չի գնա արտահերթ ընտրության: Մեկ միլիարդ դոլար ծախսելով հազիվ կարողացավ 49 % ձայն հավաքել»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը: Այնուամենայնիվ, եթե իրադարձություններն այդ սցենարով զարգանան, Կարապետյանի քաղաքական ուժը կրկին մասնակցելու է ընտրություններին: «Մենք կմասնակցենք, կհաղթենք»,- ասաց Կարապետյանը, որը, հիշեցնենք, ԱԺ հերթական ընտրություններից առաջ ևս համոզված էր, որ իրենք հաղթելու են: Խոսելով Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման մասին, Կարապետյանը պնդեց, որ ընտրակաշառք չի բաժանվել, իսկ տարածված տեսանյութում երևացող գումարը եղել էր ընտրական ծախսերի համար հատկացված գումար: «Չե՞ք ամաչում այս տեսագրությունը տեսնելուց: Ընտրակաշառք չի բաժանվել, իրենք ձերբակալել են թիմի բոլոր անդամներին: Եթե ընտրակաշառք բաժանած լինեին, վերցնողներին էլ կձերբակալեին»,- ասաց Կարապետյանը՝ պնդելով, որ նախընտրական շրջանում բազմաթիվ ծախսեր կան կատարելու: «Մարդը գրպանից ընտրական ծախսերի գումար է տվել, օրինակ՝ գովազդների, գյուղեր մեկնելու համար ավտոբուս վարձելու»,- ասաց Կարապետյանը: «Այս դեպքում իմչո՞ւ է ծածուկ արվում այդ ամենը»,- հարցրեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան Կարապետյանը պատասխանեց. «Մարդը ամաչել է վերցնի, ասաց՝ դիր ջեբդ» Մանրամասները՝ տեսանյութում։ Արաքս Մամուլյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Factor.am / 8 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Factor.am / 23 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 37 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան
Factor.am / 37 minutes ago
Related coverage

Վարչապետի ելույթն արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը
Hetq / 9 minutes ago

Ֆրանսիայում «Mirage 2000» կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայազգի օդաչու Անդրանիկ Սարգսյանը
Alpha News / 11 minutes ago

Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․Արաղչի
ABC Media / 11 minutes ago

Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 14 minutes ago