Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) կաշառք ստանալու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում են բուհի երկու ամբիոնների վարիչներ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Իրավապահ մարմնի փոխանցմամբ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչին՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նշենք, որ ԵՊՀ պաշտոնական կայքէջի համաձայն՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնը ղեկավարում է Վարդան Այվազյանը, իսկ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում է Էդիկ Մինասյանը։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնում: The post ԵՊՀ-ում երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել՝ կաշառք ստանալու և օժանդակելու մեղադրանքով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՊՀ-ում երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել՝ կաշառք ստանալու և օժանդակելու մեղադրանքով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

«Էրդողանն Ալիևին հիմա յուղում է, կդաղի հետո». Իրական Թուրքիա
Alpha News / 14 minutes ago

Выход из ЕАЭС обернётся для Армении разрывом экономических связей, строившихся годами: Васьков
Alpha News / 30 minutes ago

Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան
Alpha News / 30 minutes ago

Փաշինյանը փորձում է օգուտ քաղել թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, բայց պարտվելու վտանգի տակ է․ Բորիս Շմելյով
Alpha News / 45 minutes ago
Related coverage

Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | TRIPP-ից մինչև Հոկտեմբերի 27-ի գործ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում
Public Television of Armenia — 1Lurer / 13 minutes ago

Անկարայում կհանդիպեն Ղազախստանի և Թուրքիայի նախագահները
Ermenihaber / 14 minutes ago

«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Factor.am / 18 minutes ago

Անկարան բավարարում է Բաքվի հերթական նախապայմանը․ բերման են ենթարկվել Ադրբեջանի իշխանություններին քննադատող Թուրքիայի քաղաքացիները
Shant News / 23 minutes ago