Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցը քարաշար դամբարանախուց է՝ շրջապատված կրոմլեխով, որի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Տուֆի և բազալտի քարերով շարված կառույցի կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան /դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ/։ Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։ 2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։ Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում, բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։ Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։ Հայտնաբերված նյութերը վերականգնումից հետո ցուցադրվելու են Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեծամորի հնավայրի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ոսկյա զարդեր, մետաղադրամներ և այլ գտածոներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
Shant News / 23 minutes ago

Նոյեմբերի 11-ին Հայաստանը կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից
Shant News / 32 minutes ago

Արդյո՞ք նոյեմբերի 11-ին Հայաստանը իսկապես կհեռացվի ՀԱՊԿ-ից
Shant News / 33 minutes ago

«Մենք տգետ քաղաքագետներին լիգբեզ անելու անհրաժեշտություն չունենք թող գնան գլուխները պատին տան»
Shant News / 35 minutes ago
Related coverage

Ալելուիա՛, Եվրոպան վերջապես հասկացավ․ Ֆիցոն՝ Պուտինի հետ բանակցելու անհրաժեշտության մասին
ABC Media / 11 minutes ago

Աննա Հակոբյան, բա կրթեք ձեր նշանակած վախեցնողներին․ Անուշ Պողոսյան
168 Jham / 11 minutes ago

Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Համբարձում Մաթևոսյանը Հնդկաստանի նախարարի հետ քննարկել է բնապահպանական համագործակցության ընդլայնումը
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago