Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ համույթի գործունեությանը՝ կարևորելով ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, ազգային ոգու զորացմանն ու ինքնության պահպանությանն ուղղված ջանքերը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սփյուռքում նման նախաձեռնությունները նպաստում են համայնքային կյանքի աշխուժացմանը և հայորդիների համախմբմանը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։ Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց համույթի կայացմանն ու գործունեությանն իրենց նպաստը բերած բոլոր անձանց՝ հայ պարարվեստը զարգացնելու, նախնյաց մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու նախանձախնդրության համար։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Հայոց Եկեղեցու հովանու ներքո իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերի հայապահպան առաքելությունը՝ անդրադառնալով նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։ Վերջում Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ, գործուն մասնակցություն բերել համայնքային կյանքին՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ և հաջողություններ։ —00—ԼԱ The post Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին: Այս ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով
24TV / 24News / 19 minutes ago

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ
24TV / 24News / 23 minutes ago

Մոսկվա ժամանելու դեպքում Զելենսկուն կապահովեն բոլոր պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով
24TV / 24News / 25 minutes ago

Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ
24TV / 24News / 32 minutes ago
Related coverage

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր #abcmedia #abcլուրեր
ABC Media / 42 minutes ago

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր
News.am / 3 hours ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին
Aravot / 3 hours ago

Turkish man who Azerbaijan declared ‘undesirable’ briefly detained in Istanbul
OC Media / 4 hours ago