ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ զրույցում հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մեկնել Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Զելենսկու՝ Մոսկվա ժամանելու դեպքում կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ նրա անվտանգությունը։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպումն իմաստ կունենա բանակցային գործընթացի ավարտից հետո՝ փաստաթղթերը ստորագրելու նպատակով։ Ռուսական կողմը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Այդ հարցը կլուծվի ավելի ուշ փուլերում, «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինին իր հերթին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Միևնույն ժամանակ Ուշակովն ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ երկխոսությունն ընթանում է աշխատանքային ռեժիմով, և կողմերն առաջ են շարժվում՝ նոյեմբերին նախատեսված եռակողմ բանակցությունների ժամկետին ընդառաջ։ —00—ՍՊ The post Մոսկվա ժամանելու դեպքում Զելենսկուն կապահովեն բոլոր պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոսկվա ժամանելու դեպքում Զելենսկուն կապահովեն բոլոր պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը
24TV / 24News / 15 minutes ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
24TV / 24News / 23 minutes ago

ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան
24TV / 24News / 31 minutes ago

ԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage

Հոկտեմբերի 28-ի եղանակային կանխատեսումները
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան
5TV Armenia / 16 minutes ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան
Factor.am / 16 minutes ago

ԱՌ ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ՝ ՄԱՐԵՐԻ, ԹՈՒՐՔԵՐԻ ԹԵ՞ ԱՂՎԱՆՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ․ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
168 Jham / 16 minutes ago