ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն իր նիդերլանդացի գործընկերոջ հետ ասուլիսում անդրադարձել է անհետ կորածների խնդրին վերաբերող հարցին: «Վստահ եմ՝ գիտեք, որ անհետ կորածների հարցը բավականին զգայուն է, և Հայաստանում բոլորիս համար շատ կարևոր է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։ Լսում ենք, և կասկածի տակ դնելու առիթ չկա, որ դա կարևոր է նաև Ադրբեջանում։ Հետևաբար սա, երևի, այն ոլորտն է, այն ուղղությունն է, որտեղ մեր երրորդ գործընկերների՝ Նիդերլանդների միջամտությունը, մասնակցությունը և ներդրումը շատ ողջունելի են, կարծում եմ՝ բոլորի կողմից։ Այնպես որ կրկին ուզում եմ մեր կողմից շնորհակալություն հայտնել Նիդերլանդներին դրա համար»,-ասել է Միրզոյանը։