Գործարարներ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ հայտնում է Sputnik Արմենիա -ն։ Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը հատկանիշներով և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը և առանձնապես խոշոր չափերով շորթում հատկանիշներով ,- Դատախազաությունից հայտնել են լրատվամիջոցին։