Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ Նա վստահեցրել է, թե TRIPP-ում չկա մի հարց, որը ՀՀ-ին կշրջանցի։ Միրզոյանը ասել է, թե հնարավորություն կունենանք երկաթուղու միջոցով Երասխը Ադրբեջանով կապել Մեղրիին։ Ամեն ինչի վրա տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը։ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա կապվել երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով, արևելքում կդառնա կարևոր հանգույց։ Իհարկե, զուգահեռաբար մեր հարևան Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանի հետ և նաև Հայաստանի տարածքով, ցանկության դեպքում, արդեն կապվել երրորդ երկրների հետ։ Երրորդ երկրները արևելքում և արևմուտքում կկարողանան կապվել այս նախագծով իրար հետ, և ըստ այդմ Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն ինքը կապաշրջափակվի, այլև հանգույց կդառնա արևելք-արևմուտք հաղորդակցության մեջ, գիտեք ողջ աշխարհը այսօր նոր լոգիստիկ ուղիների փնտրտուքի մեջ է ,-ասել է Արարատ Միրզոյանը։ Նախարարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պարտավորվում է ամբողջությամբ ղեկավարել TRIPP հիմնադրամ-ընկերությունը, ուստի իրենք հիմքեր ունեն վստահ լինելու, որ ամեն բան արվում է ՀՀ շահերի համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանը կկապվի Նախիջևանի, երկաթուղին էլ Ադրբեջանի տարածքով Երասխն ու Մեղրին կկապի․Արարատ Միրզոյանը ներկայացրել է TRIPP-ը
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստան-ԱՄՆ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ Նա վստահեցրել է, թե TRIPP-ում չկա մի հարց, որը ՀՀ-ին կշրջանցի։ Միրզոյանը ասել է, թե հնարավորություն կունենանք երկաթուղու միջոցով Երասխը Ադրբեջանով կապել Մեղրիին։ «Ամեն ինչի վրա տարածվելու է […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Թրամփն ուզո՞ւմ է, որ Նեթանյահուն վերընտրվի #abcmedia
ABC Media / 2 hours ago

Շներին ստերջացնող ընկերությունները կառավարվում են մեկ կենտրոնից #abcmedia
ABC Media / 3 hours ago

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
ABC Media / 4 hours ago

Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․Արաղչի
ABC Media / 4 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյան ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 3 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 26 minutes ago

Ազգային Ժողովի հերթական նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 29 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 52 minutes ago