Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին քննարկում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ «Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, կգործեն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակներում»,-ասել է Միրզոյանը։ Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվել երրորդ երկրների հետ, զարգացնել ներպետական երկաթուղային կապը և հանգույց դառնալ Արևելք-Արևմուտք հաղորդակցությունում։ Ադրբեջանի համար էլ Հայաստանի տարածքով կապ կապահովվի Նախիջևանի հետ։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս բաժնեմաս։ Այդ հարաբերակցությունը գործելու է նախնական՝ 49 տարվա ընթացքում։ «Կողմերը հնարավորություն ունեն երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով, և այդ դեպքում Հայաստանի Հանրապետության բաժնեմասերն ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնան 49 տոկոս, և ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ին կմնա 51 տոկոսը»,-ասել է Միրզոյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Սա այն ուղղությունն է, որտեղ Նիդերլանդների միջամտությունը, ներդրումը շատ ողջունելի են. Միրզոյանը՝ անհետ կորածների խնդրի մասին
Shant News / 20 minutes ago

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը
Shant News / 30 minutes ago

Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը 1 աստիճանով
Shant News / 38 minutes ago

Հայտնաբերվել և ձերբակալվել է հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը
Shant News / 47 minutes ago
Related coverage

ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի ունեցած աշխարհընկալումն ու իրողությունները. ԱԺ նախագահ
Azg / 13 minutes ago

Հայտարարեցիք, որ սո՛ւտ են այն պնդումները, թե նախագահ Քոչարյանը Մեղրին փոխանակում էր.Արթուր Խաչատրյան
5TV Armenia / 15 minutes ago

Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Aravot / 17 minutes ago

The opposition is capable of discussing texts rationally, and truth can emerge in debate. Rubinyan on the adoption of the new Constitution.
Noyan Tapan TV / 19 minutes ago