ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP նախագիծը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։Կարապետյանը հետաքրքրվեց` TRIPP–ը գործարկելուց հետո ո՞րն է լինելու Ադրբեջանի մոտիվացիան, որ Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություններ ապահովի, եթե արդեն ճանապարհն ունի։ Պատգամավորը մտահոգված է, որ Ադրբեջանը TRIPP–ի գործարկումից հետո կարող է անիրագործելի պայմաններ դնել Հայաստանի առաջ, ինչպես Սահմանադրության փոփոխության դեպքում է։Միրզոյանը ընդգծեց, որ TRIPP–ը միայն 43 կմ–ն չի լինելու, այն շարունակություն է ունենալու դեպի աջ և ձախ, հետևաբար պետք չէ միայն մի կողմով նայել հարցին։ Նախարարն ընդգծեց` երաշխիքն այն է, որ այս նախագիծը փոխշահավետ է ու պետք է և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ երրորդ կողմին։Նախարարը շեշտեց` չի կարող լինել մի իրավիճակ, որ հենց այդ ենթակառուցվածքով Ադրբեջան–Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ շարժ լինի ու Հայաստանի համար օգուտ չլինի։ Միրզոյանի կարծիքով` Ադրբեջանից Տավուշով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհն էլ կբացվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։Ադրբեջանին պետք է «Թրամփի ուղին» առանց խաղաղության պայմանագրի. քաղաքագետՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
TRIPP նախագիծը կարող է գործարկվել մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը. Միրզոյան
Նարեկ Կարապետյանը մտահոգված է, որ Ադրբեջանը TRIPP գործարկումից հետո կարող է անիրագործելի պայմաններ դնել Հայաստանի առաջ, ինչպես Սահմանադրության փոփոխության դեպքում եղավ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԵԱՏՄ–ի և Աֆրիկայի երկրների միջև ապրանքաշրջանառությունը 10 տարում աճել է ավելի քան 2 անգամ
Sputnik Armenia / 5 hours ago

Трамп заявил, что дела у Нетаньяху на выборах идут неплохо
Sputnik Armenia / 5 hours ago

ԱՄՆ–ն ու Իսրայելը համաձայնեցրել են Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու ծրագիրը. ԶԼՄ
Sputnik Armenia / 5 hours ago

«Նեթանյահուի գործերը վատ չեն». Թրամփը` Քնեսեթի ընտրությունների մասին
Sputnik Armenia / 5 hours ago
Related coverage

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 28.10.2026
Shant News / 2 hours ago

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 3 hours ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 3 hours ago