TRIPP-ի համաձայնագրով դետալիզացվում են առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղելիս ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Հիշեցնեմ, որ կարևորագույն պայմանավորվածությունն այն էր, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվում է անխոչընդոտ կապ, և դրա դիմաց Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ»,- նշել է պատգամավորը։ Քրիստինե Վարդանյանը նախարարից խնդրել է նշել այն փաստաթուղթը, որտեղ Ադրբեջանի պարտավորությունները ներկայացված են նույնքան մանրամասն, որքան Հայաստանի պարտավորությունները։ «Հայաստանի պարտավորություններն այս փաստաթղթում նշված են մանրամասն՝ back office, front office և անխոչընդոտ կապի ապահովման մասով։ Խնդրում եմ՝ նշեք այն փաստաթուղթը, որտեղ նույնքան մանրամասն ներկայացված են Ադրբեջանի պարտավորությունները»,- նշել է պատգամավորը։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը խոսելով փոխադարձ առավելությունների մասին, առաջարկել է հարցը դիտարկել ավելի լայն՝ մեգատարածաշրջանային մակարդակում։ Նրա խոսքով՝ Հայաստանը ևս Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվելու է երրորդ երկրների հետ։ The post Ի՞նչ է ստանում Հայաստանը TRIPP-ի դիմաց․ Վարդանյանը՝ Միրզոյանին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ է ստանում Հայաստանը TRIPP-ի դիմաց․ Վարդանյանը՝ Միրզոյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Արամ Մնացականովը՝ «Что Где Есть в Петербурге – 2026» հոբելյանական մրցանակաբաշխության դափնեկիր
Alpha News / 3 hours ago

ԱԺ-ում թեժ մթնոլորտ է. Նիստը՝ ուղիղ
Alpha News / 3 hours ago

Համաշխարհային բանկը կանխատեսում է պարենամթերքի գների հետագա աճ․ հիմնական պատճառները
Alpha News / 3 hours ago

Վլադիսլավ Տրետյակը աջակցել է Հայաստանի հավաքականին Մոսկվայում տարած հաղթանակից հետո
Alpha News / 3 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյան ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 25 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 48 minutes ago

Ազգային Ժողովի հերթական նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 51 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 1 hour ago