Ucomի և FPWC-ի՝ Կանաչ գոտու տաղավարում տեղի ունեցավ Ucom-ի աջակցությամբ հրատարակված Հովազաձորի գաղտնի ճանապարհը գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի և COP17-ի շրջանակում՝ պատանիներին համախմբելով միաժամանակ գրքի ու բնության թեմաներով։ Բնապահպանական հեքիաթը պատմում է Ազատի և նրա ընկերների արշավի մասին, որը վերածվում է խորհրդավոր արկածի՝ վայրի կենդանիների հետ անսպասելի հանդիպումներով։ Ընկերության և փոխօգնության մասին այս պատմությունը պատանի ընթերցողներին ծանոթացնում է Հայաստանի վայրի բնությանը՝ սովորեցնելով ճանաչել, հասկանալ ու պահպանել այն։ Ucom-ում մենք հավատում ենք, որ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ձևավորվում է վաղ տարիքից՝ ճանաչելու, հետաքրքրվելու և հարցեր տալու միջոցով։ Գիրքն այդ ճանապարհին կարևոր ուղեկից կարող է լինել։ Որպես կանաչ ընկերություն՝ աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ցանկանում ենք երիտասարդների համար ստեղծել սովորելու և իրենց շրջապատող աշխարհը բացահայտելու նոր հնարավորություններ։ FPWC-ի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական կրթությունը, որի միջոցով ձգտում ենք նպաստել ավելի իրազեկ ու հոգատար սերնդի ձևավորմանը, - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Շնորհանդեսին գրքի հեղինակն ու նկարազարդողը՝ Շողեր Պետրոսյանը և Էմմա Իսախանյանը ներկայացրին ստեղծագործության մտահղացումն ու ստեղծման պատմությունը։ Պատանի մասնակիցները զրուցեցին գրքի ստեղծողների հետ, հարցեր ուղղեցին նրանց և կիսվեցին իրենց տպավորություններով։ Հանդիպումն ուղեկցվեց գրքից հատվածների ընթերցմամբ և քննարկմամբ։ Արևորդի փառատոնի և մեր կրթական ծրագրերի առանցքում միշտ եղել է երիտասարդ սերնդի մոտ բնապահպանական գիտակցության ու հոգատարության ձևավորումը։ Հովազաձորի գաղտնի ճանապարհը գիրքը պարզապես արկածային պատմություն չէ, այլ յուրօրինակ կամուրջ երեխաների և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության միջև։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա գործընկեր Ucom-ի աջակցությամբ կարողանում ենք գրականության, արվեստի և ֆիլմերի միջոցով պատանիներին ներգրավել բնության պահպանության կարևորագույն գործում, - ընդգծեց Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։ Գիրքը կներկայացվի նաև COP17-ի Կապույտ գոտում գործող KM-GBF տաղավարում անցկացվող Կրթության օրվա շրջանակում, որը նվիրված է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության դերին և միջազգային համագործակցության խթանմանը։ Ucom-ը երկարամյա համագործակցություն ունի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ աջակցելով բնության պահպանությանը, բնապահպանական կրթությանն ու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Արևորդի փառատոնի և Հովազաձորի գաղտնի ճանապարհը գրքի հրատարակման աջակցությունն այս գործընկերության մի մասն է։