Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։ Վարչապետը ողջունել է Նոր Մեծության այցը և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Թագուհի Սոֆիան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է ջերմ հյուրընկալությամբ ու մեր երկրով։ Նորին Մեծությունը նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

ԹՐԻՓՓ-ում ներկայացված է ՀՀ-ի կողմից ևս մեկ զիջում ու պարտություն. Արթուր Խաչատրյան
A1plus / 12 minutes ago

ԹՐԻՓՓ-ում ներկայացված է ՀՀ-ի կողմից ևս մեկ զիջում ու պարտություն. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
A1plus / 12 minutes ago

Մեր պետությունը պատրա՞ստ ա 1 միլիարդ դոլար վճարի այդ կազմակերպությանը․ Էդգար Ղազարյան
A1plus / 17 minutes ago

Մեր պետությունը պատրա՞ստ ա 1 միլիարդ դոլար վճարի այդ կազմակերպությանը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
A1plus / 17 minutes ago
Related coverage

Իշխանությունը դիվոտվում է, երբ քննադատում ենք. Զարմանալի է, ինչո՞ւ չկա Խաղաղության նախարարություն
168 Jham / 13 minutes ago

Ինչու՞ բացահայտված չէ Հոկտեմբերի 27-ը. ոճրագործությունից 27 տարի անց
5TV Armenia / 16 minutes ago

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ
Aravot / 17 minutes ago