armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ է արել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր ուժերի սահմանափակ մասնակցության և հնարավոր ճնշումների վերաբերյալ հարցերին։ Նա քննադատել է ընդդիմադիր ուժերին՝ նշելով, որ իշխանությանը հաղթելու մասին հայտարարություններից հետո նրանք մի շարք համայնքներում չեն մասնակցել ընտրություններին։ «Իրենք խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց արդյունքում իրենք ոչ միայն չկտրեցին մեր թևերը, այլ իրենք չեն մասնակցում։ Ես ի՞նչ մեղք ունեմ։ Դեռ կան ՏԻՄ ընտրություններ, հաջորդ փուլը կա։ Կոչ եմ անում՝ մասնակցեք»,- ասել է Ռուբինյանը։ Արձագանքելով ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումների մասին հարցադրումներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքական պատկանելությունը չպետք է խոչընդոտի ենթադրյալ կոռուպցիոն կամ ընտրական հանցագործությունների քննությանը։ Նրա խոսքով՝ կալանքի կիրառման հարցը պետք է գնահատի դատարանը։ «Կալանքը պետք է լինի խափանման միջոց այն դեպքում, եթե դատարանը գտնում է, որ ենթադրյալ կալանավորվելիք անձը կարող է ազդել քննության վրա կամ կարող է փախչել»,- նշել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին | armenpress.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին | armenpress.am
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին | armenpress.am
Infocom / 2 hours ago

Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը | azatutyun.am
Infocom / 2 hours ago

Հավակնություններից դեպի գործողություն․ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացումը՝ COP17-ի օրակարգում
Infocom / 3 hours ago

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Infocom / 3 hours ago
Related coverage

Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | TRIPP-ից մինչև Հոկտեմբերի 27-ի գործ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում
Public Television of Armenia — 1Lurer / 14 minutes ago

«Էրդողանն Ալիևին հիմա յուղում է, կդաղի հետո». Իրական Թուրքիա
Alpha News / 15 minutes ago

Անկարայում կհանդիպեն Ղազախստանի և Թուրքիայի նախագահները
Ermenihaber / 15 minutes ago

«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Factor.am / 19 minutes ago