armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ է արել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր ուժերի սահմանափակ մասնակցության և հնարավոր ճնշումների վերաբերյալ հարցերին։ Նա քննադատել է ընդդիմադիր ուժերին՝ նշելով, որ իշխանությանը հաղթելու մասին հայտարարություններից հետո նրանք մի շարք համայնքներում չեն մասնակցել ընտրություններին։ «Իրենք խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց արդյունքում իրենք ոչ միայն չկտրեցին մեր թևերը, այլ իրենք չեն մասնակցում։ Ես ի՞նչ մեղք ունեմ։ Դեռ կան ՏԻՄ ընտրություններ, հաջորդ փուլը կա։ Կոչ եմ անում՝ մասնակցեք»,- ասել է Ռուբինյանը։ Արձագանքելով ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումների մասին հարցադրումներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքական պատկանելությունը չպետք է խոչընդոտի ենթադրյալ կոռուպցիոն կամ ընտրական հանցագործությունների քննությանը։ Նրա խոսքով՝ կալանքի կիրառման հարցը պետք է գնահատի դատարանը։ «Կալանքը պետք է լինի խափանման միջոց այն դեպքում, եթե դատարանը գտնում է, որ ենթադրյալ կալանավորվելիք անձը կարող է ազդել քննության վրա կամ կարող է փախչել»,- նշել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին | armenpress.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին | armenpress.am
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
Infocom / 2 hours ago
ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին | armenpress.am
Infocom / 2 hours ago
Ռուսաստանը հարվածել է Կիևին, կա մեկ զոհ, 15 վիրավոր | azatutyun.am
Infocom / 2 hours ago
Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու պետշահերի հայց է ներկայացրել
Infocom / 2 hours ago
Related coverage

ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի ունեցած աշխարհընկալումն ու իրողությունները. ԱԺ նախագահ
Azg / 12 minutes ago

Հայտարարեցիք, որ սո՛ւտ են այն պնդումները, թե նախագահ Քոչարյանը Մեղրին փոխանակում էր.Արթուր Խաչատրյան
5TV Armenia / 14 minutes ago

Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Aravot / 16 minutes ago

The opposition is capable of discussing texts rationally, and truth can emerge in debate. Rubinyan on the adoption of the new Constitution.
Noyan Tapan TV / 18 minutes ago