Ռուսական զորքերը հոկտեմբերի 26-ի երեկոյից կրկին զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին։ Մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, որոնցից ինը հոսպիտալացվել են, գրում է Current time-ը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Պոդոլսկի շրջանում հարվածների հետևանքով վնասվել են վարչական և ոչ բնակելի շենքեր, Դնեպրի շրջանում՝ երկու բուժհաստատություն և ոչ բնակելի շինություն, իսկ Դեսնյանսկի շրջանում՝ համալսարանի հանրակացարան։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ վնասվել են նաև համալսարանի մասնաշենքը, բնակելի տներ և երեք ավտոմեքենա։ Օբոլոնսկի շրջանում երկու ոչ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Ռուսական զորքերը նաև հարվածել ու վնասել են Հարավային կամրջի և մետրոպոլիտենի ենթակառուցվածքը։ Բացի այդ, վնասվել են Դարնիցա և Չեռնիգովսկա կայարաններից ու Լիսովա կայարանից ելքերի միջև ընկած հատվածները։ Կամրջի երթևեկությունը ներկայում սահմանափակ է, իսկ կանաչ գծի վրա գտնվող Օսոկորկի և Կրասնի Խուտոր կայարանների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածներ են հասցվել արդյունաբերական ձեռնարկությանը, անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասին՝ «Օակլայն» ՍՊԸ-ին, ԱԹՍ-ների հավաքման մեկ այլ արհեստանոցի և Հարավային կամրջի ուղղությամբ։ Նշվում է, որ Խարկովի մարզում խոցվել է ընկերություններից մեկի բեռնաթափման և մաքսային տերմինալը, իսկ Սև ծովում՝ Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգիստ ուղևորվող բեռնատար նավը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
Factor.am / 8 minutes ago

Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան
Factor.am / 9 minutes ago

99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան
Factor.am / 17 minutes ago
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
Factor.am / 20 minutes ago
Related coverage

Մեզ դա պետք ա և մեզ չի հուզում, թե մյուս կողմին ինչ ա պետք՝ «ֆրոնտ օֆիս», «բեք օֆիս»․ Եղոյան
A1plus / 7 minutes ago

Դեմ ենք քվեարկելու TRIPP-ի վավերացման նախագծին. Գրիգորյան
News.am / 9 minutes ago

«Գթության խոհանոց»-ի 33-րդ տարեշրջանը. ծրագրից օգտվում է 210 շահառու
Public Television of Armenia — 1Lurer / 9 minutes ago

Մանկապարտեզ է, խանգարում եք ինձ. Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Աննա Գրիգորյան
168 Jham / 10 minutes ago