Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ է արել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր ուժերի սահմանափակ մասնակցության և հնարավոր ճնշումների վերաբերյալ հարցերին։ Նա քննադատել է ընդդիմադիր ուժերին՝ նշելով, որ իշխանությանը հաղթելու մասին հայտարարություններից հետո նրանք մի շարք համայնքներում չեն մասնակցել ընտրություններին։ «Իրենք խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց արդյունքում իրենք ոչ միայն չկտրեցին մեր թևերը, այլ իրենք չեն մասնակցում։ Ես ի՞նչ մեղք ունեմ։ Դեռ կան ՏԻՄ ընտրություններ, հաջորդ փուլը կա։ Կոչ եմ անում՝ մասնակցեք»,- ասել է Ռուբինյանը։ Արձագանքելով ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումների մասին հարցադրումներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքական պատկանելությունը չպետք է խոչընդոտի ենթադրյալ կոռուպցիոն կամ ընտրական հանցագործությունների քննությանը։ Նրա խոսքով՝ կալանքի կիրառման հարցը պետք է գնահատի դատարանը։ «Կալանքը պետք է լինի խափանման միջոց այն դեպքում, եթե դատարանը գտնում է, որ ենթադրյալ կալանավորվելիք անձը կարող է ազդել քննության վրա կամ կարող է փախչել»,- նշել է նա։ Ռուբինյանը նաև հակադարձել է այն գնահատականին, թե քրեական հետապնդումները վերաբերում են միայն ընդդիմադիր պաշտոնյաներին։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է ՔՊ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումները։ «Ձեր ասածի թելը տանում է այստեղ, որ այն համայնքապետերը, որոնք ընդդիմադիր են, նրանց կալանավորում են։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ բավականին վերջերս կալանավորվել է Մեղրիի գործող համայնքապետը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նկատե՞լ եք դա։ Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ինքն իրեն բռնաճնշո՞ւմ է»,- ասել է ԱԺ նախագահը։ Նա հավելել է, որ քրեական հետապնդումներ են իրականացվել նաև ՔՊ-ն ներկայացնող նախարարների և այլ պաշտոնյաների նկատմամբ։ ԱԺ նախագահը հիշեցրել է նաև, որ գործող իշխանության օրոք ՔՊ-ն տարբեր համայնքներում պարտվել է տեղական ընտրություններում՝ այդ համատեքստում հիշատակելով Կապանը, Աբովյանը, Գյումրին, Մասիսն ու Գորիսը։ Հիշեցնենք, որ Հայաստանի 21 համայնքներում հոկտեմբերի 25-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Համայնքների մեծ մասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթանակ է տարել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 28.10.2026
Shant News / 1 hour ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 2 hours ago

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով թռչունների համար կարանտինային սահմանափակումներ են մտցվել
Shant News / 3 hours ago
Related coverage

Հայաստանն աշխարհի ամենահարուստ բնական պաշարներ ունեցող երկրների շարքում է
Noyan Tapan TV / 47 minutes ago

Փաշինյանը հասկանում է՝ նոր ընտրություններում ՔՊ-ն կարող է կորցնել իշխանությունը
Noyan Tapan TV / 48 minutes ago

Թուրքիայում աճում է արտահերթ ընտրությունների պահանջը
168 Jham / 1 hour ago

ԱԺ-ում թեժ մթնոլորտ է. Նիստը՝ ուղիղ
Alpha News / 1 hour ago