Խաղատները հնարավորություն կստանան միջազգային մրցաշարեր անցկացնել ազարտային խաղերի ոլորտում։ Թույլտվություն պահանջող գործունեության տեսակների ցանկում կավելացվի միջազգային մրցաշարերի կազմակերպումը։ «Վրացական երազանքի» պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարան է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը սահմանում է ազարտային խաղերի միջազգային մրցաշարերի կազմակերպման կանոններն ու պայմանները։ Ազարտային խաղերի միջազգային մրցաշար է համարվում խաղատան կողմից կազմակերպված մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը նախապես երաշխավորված է, իսկ մասնակիցների առնվազն 70%-ը օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են։ Ազարտային խաղերի միջազգային մրցաշարեր թույլատրվելու է անցկացնել ինչպես խաղատան գործունեության թույլտվության հիման վրա կազմակերպված օբյեկտներում, այնպես էլ դրանցից դուրս՝ համապատասխան թույլտվության առկայության դեպքում։ Օրինագծի համաձայն՝ եթե միջազգային մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 3 միլիոն լարին, իսկ ակումբի խաղասեղանն օգտագործվում է բացառապես այդ մրցաշարի անցկացման համար, կազմակերպիչն ազատվում է ակումբային խաղասեղանի համար սահմանված մոլախաղային բիզնեսի վճարից և իրավունք է ստանում եկամուտ ստանալ մրցաշարի անցկացումից։ Օրինագծի համաձայն՝ թույլտվության պայմանները խախտելու համար տուգանքը կկազմի 50 000 լարի, իսկ չլիազորված անձի կողմից ազարտային խաղերի միջազգային մրցաշար կազմակերպելու համար՝ 150 000 լարի։ Ազարտային խաղերի միջազգային մրցաշար անցկացնելու թույլտվություն ստանալու տարեկան վճարը կկազմի 100 000 լարի։ Օրենսդրական փաթեթի հեղինակներն ու նախաձեռնողներն են «Վրացական երազանքի» պատգամավորներ Շոթա Բերեկաշվիլին, Թոռնիկե Բերեկաշվիլին, Իրակլի Մեզուրնիշվիլին և Գիորգի Բարվենաշվիլին։ Նյութը՝ apsny.ge-ից։