Հոկտեմբերի 20-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով։ Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի մայիսի 1-ից։ ԿԲ-ի փոխանցմամբ՝ 2026թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակել է աճել՝ կազմելով շուրջ 87%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքը մեծացել է՝ կազմելով մոտ 6.6 տոկոսային կետ։ Աճել է նաև ֆինանսական ցիկլի ինդեքսը՝ պայմանավորված անշարժ գույքի շուկայում ակտիվության աճով և վարկավորման բարձր աճի տեմպերի պահպանմամբ։ Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը պահպանվել է բարձր մակարդակում։ Վարկային շուկայում ակտիվությունը նախորդ եռամսյակի համեմատ էականորեն չի փոխվել։ Սպառողական վարկավորում Սպառողական վարկերի բարձր աճի տեմպերը պահպանվել են, թեև տարեսկզբի համեմատ նկատվում է որոշակի դանդաղում։ Անշարժ գույքի շուկա Անշարժ գույքի շուկայում նկատվում է ակտիվության աճ և միջին գների զգալի բարձրացում։ Միաժամանակ, տարեսկզբից արագացել են հիպոտեկային վարկերի աճի տեմպերը, իսկ շինարարության ոլորտում պահպանվել է վարկային բարձր ակտիվությունը։ Հիմնական ռիսկեր Վարկավորման բարձր աճի տեմպերի և անշարժ գույքի շուկայի ակտիվացման պայմաններում համակարգային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բանկերի համար սահմանվում են կապիտալի նոր պահանջներ. ԿԲ որոշումը
Հոկտեմբերի 20-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով։Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի մայիսի 1-ից։ԿԲ-ի փոխանցմամբ՝ 2026թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակել է աճել՝ կազմելով շուրջ 87%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքը մեծացել է՝ կազմելով մոտ 6.6 տոկոսային կետ։ Աճել...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Զենքի վերահսկողության խստացում․ արդյոք գործող օրենքը բավարար չէ
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրվի անհետ կորածների որոնման համար
Armenian Business News (ABNews) / 9 hours ago

Հոկտեմբերի 27-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 10 hours ago

Հոկտեմբերի 27-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 11 hours ago
Related coverage

Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ
168 Jham / 6 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 6 hours ago

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 6 hours ago

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1in.am / 7 hours ago