ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգում ավանդների դոլարացման հիմնական ցուցանիշները նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ հիմնականում նվազման միտում են գրանցել։ Սակայն ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերի ծավալը գրանցել է աճ։ Ինչու է դա կարևոր. Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ ֆինանսական միջոցներ ներգրավել արտերկրից։ Արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ֆինանսական կազմակերպությունները ձգտում են այդ միջոցները տեղաբաշխել հենց այն արտարժույթով, որով ներգրավել են, ինչն էլ նպաստել է արտարժութային վարկավորման տեսակարար կշռի ավելացմանը։ Դոլարացման ցուցանիշների դինամիկան (2026թ. սեպտեմբեր). Արտարժութային ավանդներ / Փողի զանգված (D1). Կազմել է 28.5% (նվազել է 0.6 տոկոսային կետով 2025թ. համեմատ)։ Արտարժութային ավանդներ / Ընդհանուր ավանդներ (D2). Կազմել է 32.8% (նվազել է 1.2 տոկոսային կետով)։ Ֆիզիկական անձանց ցպահանջ արտարժութային ավանդներ (D3). Կազմել է 42.5% (2025թ. մարտի համեմատ աճել է 1.6 տոկոսային կետով)։ Ֆիզիկական անձանց ժամկետային արտարժութային ավանդներ (D4). Կազմել է 35.0% (2025թ. համադրելի շրջանի համեմատ նվազել է 6.8 տոկոսային կետով)։ Արտարժութային վարկեր / Ընդհանուր վարկեր (D5). Կազմել է 32.7% (աճել է 1.3 տոկոսային կետով)։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դոլարը նահանջում է, բայց վարկերը՝ ոչ. ուր է տանում շուկայի նոր միտումը
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգում ավանդների դոլարացման հիմնական ցուցանիշները նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ հիմնականում նվազման միտում են գրանցել։ Սակայն ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերի ծավալը գրանցել է աճ։Ինչու է դա կարևոր. Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությո...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Զենքի վերահսկողության խստացում․ արդյոք գործող օրենքը բավարար չէ
Armenian Business News (ABNews) / 4 hours ago

Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրվի անհետ կորածների որոնման համար
Armenian Business News (ABNews) / 6 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 8 hours ago

Հոկտեմբերի 27-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 8 hours ago
Related coverage

Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ
168 Jham / 4 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 4 hours ago

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 4 hours ago

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1in.am / 4 hours ago